211652_close_icon
views-count1870 դիտում article-date 19:09 27-10-2026

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Հոկտեմբերի 28-ին Հայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նույն օրը նախարարներ Արարատ Միրզոյանը և Տոնե Կայզերը կմասնակցեն նաև Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովի բացմանը:

Նմանատիպ նյութեր