211652_close_icon
views-count2770 դիտում article-date 19:10 26-10-2026

Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

  Վարդան Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

  Արգամ Դալլաքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

  Աննա Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

  Թեհմինե Պապոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:

  Տաթևիկ Ղուկասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

  Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Սոնա Ասլանյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

  Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Ավետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

  Միլենա Առուստամյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

  Սարգիս Պապոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

  Էլեն Ծատուրյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

  Մանե Սաֆարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

  Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Աննա Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

  Արգիշտի Պետրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

  Երևան քաղաքի դատախազության դատախազ Վանուհի Փայտյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  Վարազդատ Պետրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

  Անահիտ Այվազյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

  Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Տիգրան Առաքելյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Արմեն Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

  Կոտայքի մարզի դատախազության դատախազ Սոնա Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

  Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սերոբ Կիրակոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Դավիթ Թադևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Էլեն Անանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  Խաչատուր Պողոսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

  Հայկ Սարիբեկյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

  Մխիթար Աբդոյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

  Վիգեն Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

  Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Խաչատուր Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Նմանատիպ նյութեր