Արզնիում տեղի ունեցավ «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային-խոհանոցային փառատոնը․ համայնքն արժանացավ ոսկե մեդալի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Արզնի համայնքում տեղի ունեցավ «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային-խոհանոցային փառատոնը։
Միջոցառումն անցավ ջերմ, տոնական և բարեկամական մթնոլորտում։ Փառատոնի շրջանակում ներկայացվեցին ազգային խոհանոցների բազմազանությունը, մշակութային ավանդույթներն ու սովորույթները, հնչեցին ազգային երգեր, տեղի ունեցան պարային ելույթներ և հանդիսավոր պարգևատրման արարողություն։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արզնի համայնքն արժանացավ «Լավագույն մտահղացում» անվանակարգի մրցանակին՝ ստանալով պատվոգիր և ոսկե մեդալ։
Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը շնորհակալագրեր հանձնեց փառատոնի կազմակերպմանն ու իրականացմանն աջակցած անձանց և գործընկերներին՝ գնահատելով նրանց ներդրումն ու համագործակցությունը։
Հատուկ շնորհակալագրերով և պարգևներով արժևորվեցին նաև Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի ներդրումները՝ փառատոնի կազմակերպման և ազգային խոհարարական ու մշակութային ավանդույթների պահպանման գործում։
Պատվոգրերի արժանացան նաև Արզնի համայնքի մշակութային համույթները՝
«Ադանա» պարային համույթը
«Գաբբարա» և «Աթուր» երգի և պարի համույթները:
Փառատոնը ևս մեկ անգամ ընդգծեց մշակութային երկխոսության, ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանման, ժողովուրդների համախմբվածության և բարեկամության կարևորությունը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի