1908 դիտում
23:14 06-04-2021
Ամրապնդելով հայ-իրանական մշակութային կապերը. Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ «Նավասարդից մինչև Նովրուզ. հայ-իրանական մշակութային ընդհանրությունները» խորագրով գիտաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրնըրի ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում:
Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր: Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակույթի,գիտության կրթության,արդյունաբերության և այլ ոլորտներում: Եվ ահա հաշվի առնելով այս ամենը խոսենք մի շատ հետաքրքիր ցերեկույթի, մասնավորապես՝ գիտաժողովի մասին, որը տեղի ունեցավ սույն թվականի ապրիլի 6-ին, Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնում: Սա նվիրված էր իրանական Նովրուզին և կրում «Նավասարդից մինչև Նովրուզ. հայ-իրանական մշակութային ընդհանրությունները» խորագիրը։Այս գեղեցիկ ու բովանդակալից գիտաժողովը կազմակերպել էր Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը:
Գիտաժողովին ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հայ և իրանցի մտավորականներ ու ուսանողներ։ Նշենք, որ զեկուզումները եռալեզու էին՝ հայերեն, պարսկերեն, անգլերեն։ Ողջույնի ելույթներով հանդես եկան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը: Նախևառաջ նա շնորհակալություն հայտնեց բոլորին ներկայության համար և ասեց. «Առաջին հերթին ուզում եմ ողջունել այս ուշագրավ միջոցառումը, որն Իրանագիտության ամբիոնի հերթական գիտական ձեռնարկումն է»։Նա նշեց նաև, որ չնայած համաճարակային բարդ պայմաններին՝ Իրանագիտության ամբիոնը շարունակում է իր գիտական և կրթական երթը, ապա շնորհակալություն հայտնեց ամբիոնի վարիչին գիտական նշաձողը բարձր պահելու համար։Նա հավելեց,որ «Իրանագիտության ամբիոնը և ԵՊՀ-ն ՀՀ-ի ամենակարևոր ու գիտական բոլոր չափորոշիչներին համապատասխանող արևելագիտական օջախներն են:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նա շնորհավորեց անցած տոները և շնորհակալություն հայտնեց նմանօրինակ միջոցառում կազմակերպելու համար։ «Տոները լավ առիթ եմ միմյանց ողջունելու, շնորհավորելու և մշակութային ավանդույթներով կիսվելու համար»,- ասաց դեսպանը։ Հիմնական զեկուցումներով ելույթ ունեցան Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, , բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը,ով շնորհակալություն հայտնեց ներկաներին ու հյուրերին մասնակցության համար և նշեց, որ այսօրվա միջոցառումը նվիրված է հայ-իրանական մշակութային սերտ կապերին, որոնք իրենց արտացոլումն են գտնում նաև տոնացույցում, Նավասարդից մինչև Նովրուզ ընկած փոխառնչություններում։
«Ըստ էության հայերս և Հին Հայաստանը պահպանել ենք հին իրանական տոնացույցի կարևորագույն մի տարրը, որն այնտեղ մոռացության է մատնվել կամ վերաձևակերպվել է Նովրուզի տեսքով։ Ըստ այդմ՝ Հայաստանը շատ պարագաներում իրանական մշակույթի համար ունի թանգարանի նշանակություն»,- ասաց Վ. Ոսկանյանը։Նրա զեկույցի թեման էր «Նավասարդ՝ հին Հայաստանի Ամանորը»: Զեկույցներով հանդես եկան իրանագիտության ամբիոնից պրոֆեսոր, արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը, «Հայաստան-Իրան ընդհանուր մշակույթի երկու ճյուղերը»՝թեմաների վերաբերյալ:
Զեկուցումներով ելույթ ունեցան Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնից,դասախոսներ՝ պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Թերեզա Ամրյանը «Չարշամա Սոր՝ եզդիական «կարմիր չորեքշաբթին», իրանագիտության ամբիոնի դոկտոր Մաջիդ Քարիմին «Մի նկատառում Աբու-Ռեյհան Բիրունիի՝ «Ասար ալ-Բաղիա» երկում Նովրուզի մասին»բանասիրական գիտությունների թեկնածու Արտյոմ Տոնոյանը, «Նովրուզի տոնակատարության առանձնահատկությունները Ադրբեջանի պարսկախոսների շրջանում»Ահարոն Վարդանյանը «Նովրուզն իրանական ինքնության խորհրդանիշ», դասախոս Արփինե Առուշանյանը «Նովրուզը Իրանի զրադաշտականների շրջանում», Յասեր Քարամզադեն «Նովրուզը թալիշների շրջանում», Լիանա Պետրոսյանը, «Նովրուզի քաղաքականացումը հարավկովկասյան տարածաշրջանում» ,իրանագիտության ամբիոնի հայցորդ Նարե Գևորգյանը «Նովրուզը Շահնամեում» թեմաներով:
Գիտժողովն ամփոփեց Վարդան Ոսկանյանն, ով շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից ու մասնակիցներից հույս հայտնեց, որ նմանատիպ գիտաժողովները կլինեն շարունակելի՝ ամրապնդելու հայ-իրանական դարավոր կապերը:
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Թերեզա Ամրյանի և ԵՊՀ ֆեյսբուքյան էջի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»