211652_close_icon

Սամվել Սևադա. անուն, որը ոսկե տառերով է գրվել հայ մշակութային կյանքում. տեղի ունեցավ նրա 84 կտավների ցուցահանդեսը Աբովյան քաղաքում. քաղաք, որտեղ քաղաքապետ Էդուարդ Բաբայանի շնորհիվ մշակութային կյանքը վերելք է ապրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count4815 դիտում article-date 22:24 18-05-2025
Երեկ՝ մայիսի 17-ին, Աբովյան քաղաքի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում ասեղ գցելու տեղ չկար։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Հայաստանում և արտերկրում սիրված ու ճանաչված գրող, նկարիչ ու լուսանկարիչ Սամվել Սևադայի վրձնին պատկանող 84 կտավների ցուցահանդեսն էր։

Միջոցառմանը ներկա էին սիրված ու ճանաչված մտավորականներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, Ս. Սեդայի արվեստի երկրպագուներ, հյուրեր ոչ միայն մայրաքաղաքից, այլև մարզերից ու արտերկրից, գրողներ, հրապարակախոսներ, հեռուստամեկնաբաններ, քաղաքական մեկնաբաններ, նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ինչը բավականին ողջունելի է, որ համացանցի այս դարում երեխաներին իր կտավներով գերում է սիրված նկարիչը։ 

Ներկաներից շատերը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. 

«Նախ ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել օրվա հերոսին՝ մեր շատ սիրելի Սամվել Սևադային։ Նայելով նրա աշխատանքները, շատ դեպքերում էլ ավելի ես սկսում սիրել հող հայրենին, նրա ամեն մի կտավում շատերս մեզ ենք տեսնում, հայ մնալու պայքարը, որ չպետք է կյանքում հուսահատվել, պետք է միշտ պայքարենք ու եթե պայքարը արդար է, հաղթանակը մոտ է։ Ինչպես մեզ համար լեգենդ դարձած լուսանկարիչը բանաստեղծն ու նկարիչը, տվյալ դեպքում մեզ համար մեծ հայ Սամվել Սևադան»։

Ցուցահանդեսի ավարտին Սամվել Սևադայի և սիրված գեղանկարիչ-երգհաան մարտին Ահարոնյանի կողմից կենդանի կատարմամբ հնչեց «Հեթանոս գիշեր» երգը՝ կիթառի նվագակցությամբ։ Ու Հայաստանում շատերը այս երգը հնչեցնում են, բայց լեզուները չի «ֆռռում», որ խոստովանեն, որ այդ սիրված ու գնահատված երգի հեղինակները Սամվել Սևադան ու Մարտին Ահարոնյանն են։

«Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, ում պաշտոնավարման ժամանակ իր թիմի կողմից հսկայական աշխատանքներ են իրականացվել ու շարունակում են իրականացվել Աբովյան խոշորացված համայնքում մշակութային կյանքը բարձր պահելու ուղղությամբ։ Հենց քաղաքապետի շնորհիվ է, որ Աբովյանում հաճախակի են դարձել տարաբնույթ մշակութային միջոցառումները։ Իզուր չէ, որ շատ մարզերում բարի նախանձով են խոսում մեր քաղաքում տեղի ունեցած ցանկացած մշակութային ու մարզական միջոցառման մասին, իսկ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրինությունն էլ նույնպես անմասն չէ. այս թանգարանում հաճախակի կտեսնես նմանատիպ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, և դա շնորհիվ թանգարանի տնօրենի»,- ֆոտոլրագրողի հետ զրույցում նշում էին ներկաները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Սևադայի կտավների ցուցահանդեսներ առաջիկայում տեղի են ունենալու նաև Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր