211652_close_icon
views-count1357 դիտում article-date 16:53 26-10-2026

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից 2026 թվականի երրորդ եռամսյակում վերականգնվել է ավելի քան 50.000.000 դրամի վնաս։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Մասնավորապես՝ 2026 թվականի նույն ժամանակահատվածում Արարատի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու և հողը փչացնելու, առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրերն օգտագործելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 7 քրեական վարույթ։

Քրեական վարույթների շրջանակում դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 50.077.000 դրամը։

Քրեական վարույթներով նախաքննությունը ընթացքի մեջ է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր