ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ, որոնցից 10-ը դարձել են հաղորդում. ՆԳ նախարար Արփինե Սարգսյան
Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ, որոնք ստուգվել են: Դրանցից 10-ն են այս պահին դարձել հաղորդում։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հիշեցնելով, որ երեկ ՆԳՆ-ն պարբերաբար այդ մասով հաղորդագրություններ է տարածել:
«Ահազանգերը հիմնականում քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու մասով են:
Ընտրակաշառքի մի դրվագ ունենք, որը ենթակա է ստուգման, քանի որ քաղաքացու ահազանգ է, այլ ոչ օպերատիվ աշխատանքի արդյունք»,- ասաց նախարարը:
Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ ընտրությունների օրը նաև ԶԼՄ-ների հաղորդագրություններն են մոնիտորինգի տակ եղել, և եթե վարչական կամ քրեական պատասխանատվության դրվագ լինի, նախարարը վստահեցրեց՝ դրանք դիտարկվելու են:
«Տեղի են ունեցել ահազանգեր թե՛ քաղաքացիներից, թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանական թևից, թե՛ ԶԼՄ-ներից, դիտորդները և վստահված անձինք ևս ունեցել են ահազանգեր: Տարբերություն չկա՝ ով է ներկայացնում ահազանգը, եթե կա դրվագ, դա պիտի անպայման ստուգվի»,- ասաց նա: