211652_close_icon
views-count1105 դիտում article-date 07:49 26-10-2026

Գորիսում բացարձակ առաջատար է Առուշ Առուշանյանը

ՔՊ-ն հաղթել է Իջեւանում, Դիլիջանում. Գորիսում բացարձակ առաջատար է Առուշ Առուշանյանը

ԿԸՀ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան համայնքներում: Իջևան համայնքում ընտրությանը մասնակցած 12 167 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ստացել է 10 403 ձայն կամ քվեների 86.12%-ը։

Դիլիջան համայնքում ընտրությանը մասնակցած 6384 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ստացել է 4822 ձայն կամ քվեների 76.27%-ը։

Գորիս համայնքում ընտրությանը մասնակցած 15 011 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստացել է 13 959 ձայն կամ քվեների 93.57 %-ը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր