Աբովյան քաղաքում հայտնի «Սմայլիկ» սուպերմարկետ այցելուներին առաջինը գրավում են ճակատային հատվածում փակցված հայ մեծերի մեծադիր նկարները. ինչքան գեղեցիկ ու գովելի կլինի, եթե այդ կերպ վարվեն նաև Հայաստանում հայտնի առևտրի կենտրոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մենք՝ հայերս, ունենք թևավոր խոսք՝ «ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու», կամ «եթե ուզում ես ներկադ արժևորեն, ապա գնահատիր անցյալը»։
Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի Տարտուի փողոցում գործում է «Սմայլիկ» սուպերմարկետը, որտեղ կարելի է ասել հաճախորդների պակաս չկա։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ սուպերմարկետի սեփականատերն իր քայլով ապացուցել է, որ ինքն իր աշխատակազմի հետ առաջնորդվում է մի կարևոր սկզբունքով, այն է՝ գնահատիր անցյալը, գնահատիր հայոց մեծերին, որպեսզի ապագայում մոռացության չմատնվես։
Խանութի ճակատային տեսանելի հատվածում սեփականատիրոջ մտահաղացմամբ փակցվել են հայոց մի քանի լեգենդների, այդ թվում աշխարհահռչակ շանսոնյե և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի, լեգենդար դերասան Մհեր Մկրտչյանի, հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի, Հայաստանի և Արցախի հերոս լեգենդար Մոնթեի, լեգենդար գրող Խաչատուր Աբովյանի, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մեծադիր նկարներն ու Մատենադարանի առջև Մեսրոպ Մաշտոցի ու նրա աշակերտ Կորյունի քանդակի նկարը։
Այս գաղափարը ցանկալի է, որ վարակիչ դառնա Հայաստանում հայտնի բոլոր առևտրի կենտրոնների սեփականատերերի համար․ ինչքան գեղեցիկ ու գնահատելի կլինի այդ քայլը, երբ ոչ միայն հայաստանցիներս, այլ նաև զբոսաշրջիկները այցելեն «Երևան Սիթի», «Զովք», «Ծիրան», «Սաս», «Էվրիկա», «MG» և այլ սուպերմարկետներ ու առևտրի կենտրոններ ու մուտքերի ճակատային հատվածներում տեղադրված լինեն հայ մեծերի մեծադիր լուսանկարները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի