Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն Ազգային պատկերասրահին. Լիլիթ Մակունց
ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Ազգային պատկերասրահի տնօրենը դիմել է խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքներով տրամադրվել են այլ նախարարությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: