211652_close_icon
views-count1873 դիտում article-date 12:10 28-12-2024

Կիևյան փողոցի թիվ 7 պատմամշակութային հուշարձան-շենքի ճակատային հատվածում փակցված՝ Սովետական միության չեմպիոն, առաջին հայ միջազգային մրցավար Ռուբեն Վարդանյանի հուշատախտակը շինարարները վնասել են, հիմա էլ ուզում են տեղափոխել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 7 պատմամշակութային հուշարձան-շենքում է ապրել Սովետական միության չեմպիոն, Հայաստանի վաստակավոր մարզիչ, Հայաստանի տասակի չեմպիոն, առաջին հայ միջազգային մրցավար, սպորտի վարպետ, 3 օլիմպիական խաղերի մասնակից Ռուբեն Վարդանյանը։ Իր մահից հետո, 1997 թվականին շենքի ճակատային հատվածում, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ փակցվել է հուշատախտակ։

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում որդին՝ Արթուր Վարդանյանը ասաց․

«Անօրինական թույլտվության հիման վրա, ինչպես նաև այդ թույլտվությամբ հաստատված նախագծի կոպիտ խախտումներով հուշատախտակի մոտ եղած 81 սմ լայնությամբ լուսամուտը օգոստոս ամսին քանդեցին, հուշատախտակը հանեցին, վնասեցին, լուսամուտի փոխարեն 152 սմ-անոց դուռ դրեցին ու վնասված, ներկված հուշատախտակը նորից փնթի ձևով փակցրեցին։ Առ այսօր ոչ մի քայլ քաղաքապետարանը չի ձեռնարկում՝ խախտումները վերացնելու, կառուցապատողի կողմից պատմամշակութային հուշարձան շենքի և վնասված հուշատախտակի եզրերը վերականգնելու, ախտոտված հուշատախտակը մաքրելու ուղղությամբ։ Անօրինական նախագծով նախատեսված էր դռան բացվածքը պատուհանի չափ՝ 81սմ, իսկ կատարվել է 152 սմ։ Ներկայում կառուցապատողը դիմել է քաղաքապետին, որպիսզի թույլատրեն տեղափոխել հուշատախտակը, փոխարենը իր ցուցանակը տեղադրելու համար։ Հաշվի առնելով, որ շենքը պատմամշակութային է նախագիծը պետք է անցներ պետական համալիր փորձաքննություն, ինչը չի կատարվել և առանց պետական համալիր փորձաքննության տրվել է շինթույլտվություն»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր