211652_close_icon
views-count475 դիտում article-date 16:35 21-10-2026

Հայաստան-ԱՄԷ համաձայնագրի նպատակն է ազատականացնել երկրների միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների գործընթացը

«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում։ Նպատակն է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների գործընթացի ազատականացումը։ Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձաբար վերացնել առկա խոչընդոտները, բարձրացնել տնտեսական արդյունավետությունը և ստեղծել բարենպաստ պայմաններ։ Այն կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, փոխշահավետ արդյունքների ապահովմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու նոր շուկաների բացահայտմանը։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում են ԱԺ-ից։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկվել է վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Համաձայնագրով սահմանված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումները լրացուցիչ խթան կհանդիսանան նոր գործարար նախաձեռնությունների համար։ Համաձայնագրի մանրամասները ներկայացնելիս նախարարն ընդգծել է, որ փաստաթղթի շուրջ տևական բանակցություններ են ընթացել:

Գևորգ Պապոյանը պարզաբանումներ է ներկայացրել համաձայնագրով նախատեսվող կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել արտահանման և ներմուծման ոլորտներում առկա խնդիրներն ու առևտրաշրջանառության դյուրացման հնարավորությունները։

Ամփոփիչ ելույթում Էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար և արձագանքել պատգամավորների բարձրացրած մտահոգություններին ու դիտարկումներին։

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ 

Նմանատիպ նյութեր