Կասեցվել է «Տորնադո» ՍՊԸ-ին պատկանող շարժական լցակայանի գործունեությունը
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Տորնադո» ՍՊԸ-ին պատկանող շարժական լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Մամիկոնյանց 44/3) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:
«Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսվարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, որի արդյունքում Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքի շարժական բաշխիչ աշտարակի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- ասվում է հաղորդագրությունում։