Հունաստանը փակել է թուրքական 8 դպրոց
Հունաստանը կասեցրել է Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնության 8 տարրական դպրոցի աշխատանքը։ Այս մասին հայտնել է տեղի թուրքական փոքրամասնության խորհրդատվական խորհրդի նախագահ Մուստաֆա Թրամփան, գրում է Ermenihaber-ը։
Հունական իշխանություններն այդ քայլը բացատրում են աշակերտների սակավաթվությամբ և այն ներկայացնում որպես ժամանակավոր կասեցում։ Համայնքի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ դպրոցները փաստացի փակվել են։
«Սա միջամտություն է, որը նեղացնում է Արևմտյան Թրակիայի թուրք համայնքի գործունեության շրջանակը։ Փոքրամասնական կրթությունն ունի հատուկ կարգավիճակ, որը բխում է Լոզանի պայմանագրից և միջազգային համաձայնագրերից»,- ասել է Մուստաֆա Թրամփան։
Նրա խոսքով՝ դպրոցների փակումը խաթարում է երեխաների՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։
Թրամփան նաև համեմատություն է արել Թուրքիայի քաղաքականության հետ. Անկարան Ստամբուլում և Գյոքչեադայում շարունակում է պահպանել հունական դպրոցները՝ չնայած աշակերտների փոքր թվին, և նույն մոտեցումն է ակնկալում Աթենքից։