4032 դիտում
17:27 19-05-2017
Հունաստանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկներին չմասնակցել թուրքական զորավարժություններին որպես դիտորդ
Թուրքական ԶՈւ-ն այս տարի ծովային զորավարժություններ է անցկացնում է մայիսի 13-26-ը Էգեյան և Միջերկրական ծովերում։ Թուրքիան նաև հրավիրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ մասնակցելու զորավարժություններին որպես դիտորդ։ Հունաստանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին որպես դիտորդ չմասնակցել Թուրքիայի զորավարժություններին. այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը։
Անկարայում Հունաստանի դեսպան Կիրյակոս Լուկակիսը պաշտոնական նամակ է հղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների իշխանություններին և հայտնել, որ այդ զորավարժությունների ընթացքում Թուրքիան խախտում է Հունաստանի հետ օդային ու ծովային սահմանը, և կոչ է արել չմասնակցել այդ զորավարժություններին։
Այս կոչի պատճառ է հանդիսացել այն, որ օրեր առաջ թուրքական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները խախտել են Հունաստանի օդային սահմանն Էգեյան ծովի հյուսիս-արևելյան, կենտրոնական և հարավ-արևելյան մի շարք հատվածներում։ Դա տեղի է ունեցել շուրջ 141 անգամ։ Գրեթե նույն ժամանակահատվածում թուրքական երկու նավեր, չպահպանելով թույլատրելի հեռավորությունը, մոտեցել են հունական կղզիներից մեկին:
Նմանատիպ նյութեր
12290 դիտում
23:37 03-06-2018
Պաղեստինը Մեսիին կոչ է արել չմասնակցել Իսրայելի հետ հանդիպմանը
1757 դիտում
11:45 16-03-2014
Կիևում Ժողովրդական Վեչե է ընթանում. կոչ են անում Ղրիմում չմասնակցել հանրաքվեին
Այս բաժնից
1114 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
886 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
838 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ