Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի չորս զինված անդամի ոչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) Գազայի հատվածում ավիահարվածներով ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության ռազմական թևի չորս զինված անդամի։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Գազայի հատվածի տարբեր շրջաններում հասցված առանձին հարվածների ընթացքում ՑԱՀԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի չորս ահաբեկչի, այդ թվում՝ մեկին, որը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի կոտորածի ժամանակ Իսրայելի տարածք ներթափանցելուն»,- ասվում է հայտարարության մեջ։
Բանակի մամուլի ծառայության տեղեկություններով՝ ոչնչացված անձինք «նախապատրաստում էին հարձակումներ իսրայելցի զինվորականների և խաղաղ բնակիչների դեմ», ինչպես նաև «փորձում էին վերականգնել ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժը՝ պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը»։ Զինվորականների պնդմամբ՝ նրանց ոչնչացրել են՝ վերացնելու համար նրանցից բխող սպառնալիքը։