Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել հանքարդյունաբերության ոլորտի Mining Armenia Forum 2026-ին, որն այս տարի անցկացվում է «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո։
Վարչապետը հանդես է եկել ելույթով և ողջունել ոլորտի պոտենցիալ գործընկերների նման ձևաչափով հանդիպումը՝ բնագավառի խնդիրներն ու հնարավորությունները քննարկելու նպատակով։ Նիկոլ
Փաշինյանի դիտարկմամբ՝ Կառավարության տեսակետից այն շատ օգտակար է և ցանկություն հայտնել, որ Հայաստանում ավելի շատ ոլորտներ այս ձևաչափը կօգտագործեն, քանի որ այն երկխոսության լավ հարթակ է․ «Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև շատ կարևոր է խնդիրների մասին բաց խոսել և արձանագրել հնարավորությունը»: