Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել. այսօր ծնվել է Մարկեսը
1927 թվականի մարտի 6-ին ծնվել է կոլումբիացի մեծագույն գրող Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը:
Մոգական ռեալիզմ գեղարվեստական ուղղության ամենափայլուն ներկայացուցիչ Գաբրիել Գարսիա Մարկեսն առավել հայտնի է »Նահապետի աշունը» «Հարյուր տարվա մենություն», «Գնդապետին ոչ ոք չի գրում» , «Սերը ժանտախտի ժամանակ» վեպերով:
Ներկայացնում ենք մեծ գրողի` տարբեր ժամանակներում արված թևավոր խոսքերից մի քանիսը:
Նա, ով շատ է սպասում, քիչ բան կարող է ակնկալել:
Մի՛ արտասվիր, որովհետև դա ավարտվեց, ժպտա՛, որովհետև դա պատահեց քո կյանքում:
Այդքան շատ մի՛ պայքարիր: Լավագույն բաները պատահում են այն ժամանակ, երբ չես ակնկալում դրանց:
Այն, ինչ չի բուժվում անգամ երջանկությամբ, ոչ մի դեղով չի բուժվի:
Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել:
Նա դեռևս չափազանց երիտասարդ էր, որպեսզի իմանար, որ սրտի հիշողությունը վանում է վատը և վսեմացնում լավը:
Հենց այս հատկության շնորհիվ էլ մենք կարողանում ենք տանել անցյալի բեռը:
Բոլոր մարդիկ երեք կյանք ունեն՝ հասարակական, անձնական ու գաղտնի:
Իմաստությունն այն ժամանակ է մեզ այցելում, երբ այն այլևս չի կարող օգնել մեզ:
Նա մի վերջին ճիգ գործադրեց իր սրտում այն տեղը գտնելու համար, որտեղ իր սերն արդեն նեխել էր, և չկարողացավ գտնել այն:
Վիպասանը կարող է սրտի ուզածն անել այնքան ժամանակ, քանի դեռ նա կարողանում է մարդկանց ստիպել հավատալ իր գրածներին: