211652_close_icon
views-count1657 դիտում article-date 03:51 11-10-2026

Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, դեպքի վայրերում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր․ պարեկները վտանգելով իրենց կյանքը վնասազերծել են զինված անձին, Միքայելյանի բժիշկներին հաջողվել է փրկել վիրավորների կյանքը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում սեփական տներից մեկիմոտ կրակոցներ են հնչել ինչի հետեվանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրանց, ապա տեղափոխել են հիվանդանոց, իսկ ևս մեկ հոգու էլ տեղափոխել են Թբիլիսյան խճուղուց, ժողովրդին հայտնի լամպերի գործարանի խաչմերուկից։ 

Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արթուր Բարսեղյանը, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։

Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկներին հնարավոր է եղել փրկել իրենց մոտ տեղափոխված 2 վիրավորների կյանքը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ 

Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները արդեն պարզել են դեպքերի վայրերը, որտեղ հայտնաբերել են ինքնաձիգից արձակված կրակված ու չկրակված պարկուճներ, արնանման հետքեր, իսկ Թբիլիսյան խճուղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և ևսս երկու պարեկներ վտանգելով իրենց կյանքը վնասազերծել են ինքնաձիքով զինված տղամարդուն, ում վրա եղել է նաև արնանման հետքեր, նրան պարեկները նաև տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա ժամանած 1-02 շտապօգնությունը նրան տեղափոխել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

Դեպքի մասին Երևանի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը և ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ու վիրավորների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին դեպքի մասին որոշ համգամանքներ չենք հրապարակում։


լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր