129935 դիտում
12:10 15-09-2024
Կրակոցներ՝ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են «ոսկե» համարներով «յաշիկն» ու «Toyota»-ն․ հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները շտապ մոտեցել են նշված վայր ու նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված «Mercedes G 55» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներ։
Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի, սակայն պարեկները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել են նրանց։ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել պարեկներից, ավտոմեքենան թողնում է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում և դուրս է գալիս մեքենայից ու փախնում, իսկ «յաշիկ»-ին պարեկները հետապնդում են ու Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, կարողանում են վնասազերծել «Mercedes G 55»-ը։
Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Կիրակոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թադևոսյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերում են կրակված 1 պարկուճ ու մինչ դեպքի վայրում հետախուզական աշխատանքներ էին կատարում ոստիկաններն ու պարեկները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ասրյանն է, ով անմիջական առնչություն է ունեցել «յաշիկի» և «Toyota Camry»-ի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և հենց այդտեղ էլ վնասվածքներ է ստացել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ե․ Նիկոյանի գլխավորությամբ պարզել են նաև, որ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում «Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդների միջև միմյանց չզիջելու համար առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում «Toyota Camry»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։
Կարճ ժամանակ անց Արշակունյաց 16 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով Երևանի գնդի պարեկները ձերբակալում և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 30-ամյա Ավետիք Հակոբյանին, իսկ Տ․ Ասրյանը հիվանդանոցում վերցվում է ոստիկանների հսկողության տակ։
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել ե քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մենակ մեքենաների ճռռոցի ձայն լսեցինք ու տեսանք, որ մի քանի երիտասարդներ ավտոներից դուրս եկան ու սկսեցին իրար տալ։ Խառնաշփոթ վիճակ էր, փողոցի մեջտեղում մեկը մյուսի նկատմամբ հաշվեհարդար էր տեսնում։ Էդ ժամանակ էլ մի քանի կրակոցի ձայն լսեցինք, բայց զարմացանք, որ այդ մի քանի րոպեների ընթացքում մի քանի պարեկային ավտոմեքենաներ եկան ու էդ տաք գլուխ երիտասարդները ավտոներով դիմեցին փախուստի, բայց պարեկները լարեցին ու մեկի ավտոն մի քանի 100 մետր ներքև բռնեցին, բայց հետո իմացանք, որ էդ «յաշիկին» էլ ցիրկից նեքև են բռնել։ Ճիշտն ասած մտածում էինք, էսա դրանք պարեկների վրա էլ կկրակեն, բայց հալալ էր էդ ջահել պարեկներին։ Սկի չմտածեցին, որ կարողա մի հատ քյոռ գյուլլա էլ իրանց վրա արձակեին ու լարեցին դրանց»։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+