109272 դիտում
11:49 12-10-2023
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանի «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ. պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են կասկածյալներից մեկին. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ ու արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մի խումբ անձինք վիճաբանում են, որի ժամանակ փոխադարձ կրակոցներ են հնչել:
Նմանատիպ տեղեկություն նաև ստացել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտում:
Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, հրամանատարի՝ ծառայության գծով տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ՝ պարեկները մոտենում են ենթադրյալ վիճաբանության վայր:
Մի մասը՝ Արցախի փողոցից դեպի Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մի մասը՝ Էրեբունի մասիվից և Նուբարաշենի խճուղուց, քանի որ վիճաբանության ու կրակոցների վայրի մասին հստակ տեղեկություն չկար:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արթուր Մուրադյանն ու Գոհար Գեղամյանը շատ արագ, օպերատիվորեն հասնում են Խաչիկ Դաշտենցի փողոց, որտեղ նրանց հաջողվում է հետապնդել և ենթադրյալ կռվի մասնակից կասկածյալներից մեկին վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին:
Կռվի մյուս մասնակիցները, տեսնելով մոտեցող պարեկային ծառայողների՝ փարոսիկները միացված ավտոմեքենաները, դիմում են փախուստի:
Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Սարգիս Մելքոնյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը:
Տեղում ոստիկանները հայտնաբերում են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի, ոտքի ու ձեռքի հարվածի հետքեր, դիմապակին էլ՝ վնասված:
Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի և ավագ քննիչ Գյուլասարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից արձակած մոտ 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր, և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է Խաչիկ Դաշտենց փողոցի 2/1 հասցեում գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան խցերից մեկում, որն այնուհետև շարունակվել է ռեստորանի դիմաց, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Լսեցինք հայհոյանքներ, ինչ ասես՝ իրար չէին ասում: Հետո սկսեցին իրար տալ: Մեկ էլ լսեցինք՝ կրակոցների ձայն: Կարելի է ասել՝ շունը տիրոջը չէր ճանաչում: Լավ էր՝ պարեկները շուտ հասան ու դրանք, պարեկների ավտոները որ տեսան, փախան: Բայց մեկին հասցրին բռնել, ով BMW-ով էր: Եթե պարեկները մի քիչ ուշանային, իրար ուտելու էին, ու հաստատ զոհեր ու վիրավորներ էին լինելու: Օբյեկտի դեմն էլ կանգնած թանկարժեք ավտոմեքենաները պատկանում են հանրությանը հայտնի Արշակ Հակոբյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին, իսկ Ա. Հակոբյանը նախկին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետն էր, ժողովրդին հայտնի՝ Վովայի Արշակը: Արդյո՞ք նշված անձինք կապ ունեն տեղի ունեցածում, չգիտենք: Բայց ոստիկանները նրանց ավտոմեքենաներն ու մի քանի ջահելների հայտնաբերեցին ու կասկածանքով տեղափոխեցին ոստիկանություն»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկների կողմից բռնված կասկածյալը Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Հակոբյանն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք նշված դեպքի առնչությամբ հիվանդանոցներ քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 287+
287+