211652_close_icon
views-count40975 դիտում article-date 19:39 08-10-2026

Քրեական ոստիկանությունում ստացված տեղեկությունը հավաստի էր․ Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանի բնակիչ 21-ամյա Վարդան Յ․-ն ապօրինի ձեռք է բերել, իր մոտ պահում և կրում է ատրճանակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս՝ սեպտեմբերի 7-ին, Վարդան Յ․-ին և Երևանի բնակիչ 23-ամյա Ալբերտ Թ․-ին «BENTLEY» մակնիշի ավտոմեքենայով հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալբերտ Թ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մեքենայի հետևի նստատեղում գտնվող պայուսակի մեջ առկա է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ, որը պատկանում է իրեն։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր