53279 դիտում
11:51 03-07-2024
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված վիճակում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները աչքի են ընկնում ոչ միայն հետախուզման մեջ, այդ թվում առանձնապես ծանր հանցագործությունների համար գտնվող անձանց հայտնաբերման գործում, այլ նաև բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում առանձնապես ծանր դեպքեր են կանխել ու նախականխել։ Նրանց կողմից հայտնաբերվել է նաև մեծ քանակի ապօրինի զենք ու զինամթերք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 2-ին, նշված բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այն մասին, որ Երևանի բնակիչ 39-ամյա Գագիկ Հ․-ն իր մոտ պահում է ապօրինի զենք ու զինամթերք և երբեմն էլ կրում է այն։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի երկրորդ բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Գագիկ Հ․-ն գտնվում է Երևան քաղաքի Արամի և Աբովայն փողոցների խաչմերուկում, որտեղ էլ ապօրինի զենք, զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով քրեական հետախույզները ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Կենտրոնական բաժին։
Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Նրա մոտ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտներով և մոխրացված հետքերով կաթոցիչ, ինչպես նաև ծալովի դանակ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Գագիկ Հ․-ն նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում սպանության համար և Քանաքեռում հայտնի է որպես քրեական հեղինակություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15601 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35861 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց