Քրեական ոստիկանությունում ստացված տեղեկությունը հավաստի էր․ «Mercedes»-ում ու «BMW»-ում գտնվող քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել են լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակներ և դանակ․ «BMW»-ի վարորդը դիմել է փախուստի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 5-ին զենքի, ռազմամթերքի առգրավվման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք իրենց մոտ կրում են ապօրինի զենք-զինամթերք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, նույն վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ համատեղ հունիսի 5-ին ժամը 21։00-ին Աբովյան փողոցի թիվ 13 շենքի բակային հատվածից ապօրինի հրազեն պահելու և կրելու հիմքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 26-ամյա Հենրիկ Գ․-ին, 27-ամյա Հարություն Ա․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Սարգիս Խ․-ին, 44-ամյա Հրանտ Ս․-ին, Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Վահե Ա․-ին և Երևանի բնակիչ 40-ամյա Գագիկ Խ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում Հենրիկ Գ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 հատ «Մակարով» տիպի ատրճանակ, որոնցից յուրաքանչյուրը՝ լիցքավորված 5-ական փամփուշտներով, իսկ ուսին գցված պայուսակի միջից ծալովի դանակ՝ 15 սմ շեղբի երկարությամբ, իսկ մյուսերի խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել։
Ձերբակալման ժամանակ «BMW»-ի դեռևս չպարզված վարորդը դիմել է փախուստի, որի ժամանակ իր մոտից նետել է ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված փամփուշտներով։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։