211652_close_icon
views-count1711 դիտում article-date 17:02 07-10-2026

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Զովունի-Քանաքեռավան-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում «Howo» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Կորեայի ձորի հարևանությամբ՝ գազալցակայանի մոտ, կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ կոտրվել են գազատար խողովակները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ վթարի փաստով պետք է զբաղվի ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժինը, ինչի համար պարեկները տեղում ծառայություն են իրականացրել, մինչև որ ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնից։

Դեպքի փաստով Նաիրիի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր