211652_close_icon
views-count9043 դիտում article-date 22:14 12-12-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ջարդոնի վերածված երկաթե ապրանքներով բարձված HOWO SITRUCK-ը Կարենիս գյուղում կողաշրջվել է, կա վիրավոր, HOWO-ն դարձի բերելու համար օգտագործվեց 2 վերամբարձ կռունկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 59-ամյա Հրաչիկ Մ-ն իր վարած «HOWO SITRUCK» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Կարենիս գյուղի վարչական տարածքում կորցրել է ավտոմեքենայի ինքնակառավարումը և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հրաչիկ Մ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Չարենցավան» ԲԿ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ՓԲԸ հաշվեկշռում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր