211652_close_icon
views-count1130 դիտում article-date 12:02 28-01-2015

Արևմտյան Եվրոպայից hարյուրավոր կանայք միացել են «Իսլամական պետության»-ը

Ըստ հետազոտությունների՝ Արևմտյան Եվրոպայի երկրների մոտ 550 կանայք Սիրիայում և Իրաքում անցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը: Ռազմավարական երկխոսության ինստիտուտում արված hաշվետվության հեղինակները հարց են առաջադրել, թե ինչու՞ են որոշ կանայք պատրաստ ամեն ինչ թողնել և կյանքը դնել վտանգի տակ, որպեսզի ապրեն ահաբեկիչների կողմից հսկվող տարածքներում: Ամենագլխավոր պատճառը՝ ջիհադիստի հետ ամուսնանալու ցանկությունն է: Ըստ հետազոտության արդյունքների՝ շատ կանայք չեն էլ պատկերացրել, թե ինչպիսին իրականում կլինի իրենց նոր կյանքը, սակայն արդեն հետ դառնալու հնարավորություն չեն ունեցել:

Նմանատիպ նյութեր