211652_close_icon
views-count406 դիտում article-date 18:30 01-10-2026

ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է.

Արդեն երկրորդ օրն է, հավանաբար զինված ադրբեջանցին անարգել շրջում է Հայաստանով մեկ։ ԱԱԾ-ն տեղյակ է եղել այդ մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց։

Այսինքն, զինված ադրբեջանցու ազատ տեղաշարժը Հայաստանում այլևս խուճապի պատճառ չէ՞։

Խաղաղություն է, չէ՞, վերջապես։

Միայն այսօր, երբ մամուլից իմացանք, որ ադրբեջանցին կրակել է հայ կնոջ ոտքերին, անվտանգության կառույցը ստիպված եղավ հաղորդագրություն տարածել։

Սա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են։

Եվ հիմա, երբ հայ կնոջ վրա կրակող ադրբեջանցու հետագա ճակատագիրն եք որոշելու, մի բան հստակ հիշե՛ք․ Ադրբեջանի բանտերում ապօրինի դատապարտված պահվում են առնվազն 19 հայեր։

 

Նմանատիպ նյութեր