940 դիտում
16:11 31-12-2022
Փոփոխություններ բերող առաջնորդների, կարող ու կամային մարդկանց կարիք ունի մեր երկիրը. Մանե Թանդիլյան
Ավարտվում է 2022 թվականը՝ ստիպելով հետհայաց գցել՝ գնահատելու համար անցածն ու արվածը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Նա նաեւ նշել է. «Տարին, ցավոք, բոլորիս համար էր մարտահրավերային, տխուր և ծանր դասերով լի։ Ցավոք, տարվա ամենահիշարժան պահերը միայն տխրություն են բերում։ Թշնամին ամբողջ ընթացքում հետ չկանգնեց իր ծավալապաշտական ցանկություններից և սպառնալից հռետորաբանությունը սեպտեմբերին վերածեց ռազմական գործողության, որի արդյունքում զոհվեցին հարյուրավոր մեր քաջորդիներ, ունեցանք բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։
Հիշատակենք նաև Երևանում տեղի ունեցած պայթունը, որը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց։
Այսօր էլ մենք Նոր տարին դիմավորում ենք թշնամու սպառնալիքի ու անմարդկային քայլերի պայմաններում, երբ Արցախը կտրված է մայր Հայաստանից, այնտեղ ապրող մեր հայրենակիցները գտնվում են հումանիտար ճգնաժամի մեջ։ Թվում է, թե մեզ բաժին է ընկել փորձությունների անվերջանալի շղթա․․․ բայց մեր հավաքական կամքը, դժվարին պահերին ելքեր փնտելու մեր կարողությունը, գենետիկ իմաստությունն այս անգամ էլ, վստահ եմ, մեզ ոտքի են կանգնեցնելու։
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը։
Թող Նոր Տարվա հրաշքով իրականություն դառնան մեր երազանքները, տարին իր հետ բերի հաղթանակներ, միասնականություն, սեր և խաղաղություն։ Մեր մտքերը լինեն միայն մեր հայրենիքի վերականգնման և վերածննդի մասին։
Վճռական է պահը, և դրա լրջությունը բոլորս պետք է հասկանանք։ 2023 թվականը պետք է լինի մեր գալստյան տարին, մեր ուժի և միասնականության, ազգային համերաշխության կերտման մեկնարկը։
Այլևս անհանդուրժող պետք է լինի մեր պայքարը հանուն մեր երկրի, մեր ինքնության պահպանման՝ հակառակ թշնամու օրեցօր ավելացող ցանկությունների և աշխարհի լուռ անտարբերության։
Մենք պետք է կարողանանք ճիշտ, պրոֆեսիոնալ որոշումներ կայացնել՝ մեր երկիրը բարդագույն իրավիճակից հանելու համար, համախմբենք մեր ներուժն ու հնարավորությունները, կապերն ու կապիտալը և անտրտունջ գնանք խնդիրների լուծման ճանապարհով։ Մենք չունենք ժամանակ կորցնելու․ փոփոխություններ բերող առաջնորդների, կարող ու կամային մարդկանց կարիք ունի մեր երկիրը։
Վստահ եմ՝ 2023 թվականին բոլորիս միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանը դառնալու է այն երկիրը, որտեղ ապրում են ու արարում։
Սեր ու ջերմություն բոլորիս ընտանիքներին և խաղաղություն մեր միասնական հայրենիքին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
994 դիտում
23:12 13-07-2023
Երիտասարդները մեր կարող ուժն են, մեր լավագույն ներկան, ու լավագույն ապագան․ Մանե Թանդիլյան
1189 դիտում
19:41 07-04-2023
Ընտանիքը երբեք չի կարող հոգս լինել, երբ միմյանց նկատմամբ սեր, հարգանք ու հոգատարություն կա․ Մանե Թանդիլյան
Այս բաժնից
451 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
565 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր