211652_close_icon
views-count694 դիտում article-date 16:17 17-09-2026

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր թիմով ապացուցեց, որ գործի մարդ է. Աղձքում բնակվող մոտ 200 բնակիչներ վերջապես փրկվեցին «մահաբեր» էլեկտրաենթակայանից ու բետոնե էլեկտրասյուներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին 1 տարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի և ՀԷՑ-ի ու գրեթե բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները հսկայածավալ աշխատանքներ են կատարել քաղաքացիների խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ։

Միայն վերջին ամիսներին Ռ. Պետրոսյանի կարգադրությամբ հարյուրավոր դարն ապրած, որոշ դեպքերում փտած ու ամեն պահի տապալման ենթակա, շատ դեպքերում էլ բնակիչների կողմից «մահաբեր» անունն ստացած էլեկտրասյուները փոխարինվել են նոր բետոնե սյուներով, հարյուր տեղից իրար կցոնված կիլոմետրերով էլեկտրալարեր են փոխարինվել, ինչի շնորհիվ այդ վայրերում բնակիչների խնդիրները համարվել են գրեթե լուծված։ Ու եթե նախկին տարիներին, երբ մի թեթև քամի կամ անձրև էր լինում, էլեկտրալարերը «դուգա» էին տալիս ու ոչ միայն հոսանքն էր անջատվում, այլ նաև տեխնիկաները, էլեկտրական սարքավորումներն էին փչանում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Աղձքի Այգեգործներ թաղամասում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի կարգադրությամբ 3 ամիս շարունակ ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի և Աշտարակի էլեկտրոցանցի աշխատակիցները վերջապես մոտ 200-ից ավելի բնակիչների  փրկեցին պատուհաս դարձած էլեկտրաենթակայանից։ Ենթակայան, որտեղ անգամ մի թեթև քամու ժամանակ հոսանքն անջատվում էր, ու մարդիկ ժամերով, երբեմն նաև օրերով ունենում էին հոսանքի խնդիր։ Իսկ որ դա պետք է արվեր դեռ 30-40 տարվա ընթացքում, չգիտես ինչու բնակիչների հարյուրավոր նամակներ մնացել էին կամ անպատասխան, կամ եթե պատասխանել էին, նույն «քոփի փեսթ» արած բառերն էին՝ «խնդրին տեղյակ ենք, կզբաղվենք», ու ոչ էլ զբաղվում էին։ 

Եվ միայն ամիսներ առաջ, երբ SHAMSHYAN.com-ը բնակիչների խնդրանքը փոխանցել էր Ռ․ Պետրոսյանին, 2-րդ օրն արդեն ՀԷՑ-ի համապատասխան վարչության աշխատակիցները ժամանել էին Աղձք Այգեգործներ թաղամաս ու տեղում խնդիրն ուսումնասիրելով 3 ամիս շարունակ, անգամ շաբաթ-կիրակի օրերին աշխատելով, բնակիչների խնդրանքը լուծել էին։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ամբողջովին տեղադրվել է նոր ենթակայան, ավելի հզոր, ավելի ժամանակակից։ Մինչ այդ, նաև կառուցվել է հատուկ բետոնե ծածկ, հին փայտե փտած ու ամեն պահի տապալվող էլեկտրասյուները փոխարինվել են բետոնե էլեկտրասյուներով, փոխվել են մի քանի կիլոմետրանոց էլեկտրալարեր ավելի որակյալ ու դիմակայուն էլեկտրալարերով, ու այսօր երեկոյան արդեն ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի և Աշտարակի էլեկտրոցանցի աշխատակիցները միացումները կտան։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանին, նրա աշխատակազմին, «Մուսալեռ» մասնաճյուղին, Աշտարակի էլեկտրոցանցին՝ ասելով․

«35-40 տարի ամեն օր սպասել ենք, որ մեր խնդիրը կլուծվի, ամեն օր հույսով ենք ապրել, բայց այդքան տարիների ընթացքում ամեն օր մտածել են, որ էս խնդիրն այլևս չի լուծվի։ ՀԷՑ-ի նախկին աշխատակիցները միայն դատարկ խոստումներ էին տալիս։ Բայց ամիսներ առաջ փորձեցինք SHAMSHYAN.com-ի միջոցով մեր խնդրանքը հասցնել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ․ Պետրոսյանին։ Անկեղծ ասած այդքան էլ հույս չունեինք, բայց անակնկալի եկանք, երբ մեր խնդրանքից 2 օր անց ՀԷՑ-ից մոտ 5-6 աշխատակիցներ, այդ թվում՝ ինժեներներ, եկան մեզ մոտ, քննարկեցին ու արդեն 2 օր անց, անգամ շաբաթ-կիրակի օրերին, մարդիկ աշխատում էին։

Հիմա մեր 250-300 բնակիչների անունից շնորհակալություն ենք հայտնում Ռ․ Պետրոսյանին, նրա աշխատակազմին, «Մուսալեռ» մասնաճյուղի և Աշտարակի էլեկտրոցանցի ծառայողներին, որ վերջապես մեր ցանկությունը իրականություն դարձավ։ Ոչ միայն փտած էլեկտրասյուները ու էլեկտրալարերը փոխեցին, այլ նաև մեզ նվիրեցին նոր էլեկտրաենթակայան, ինչի շնորհիվ արդեն չենք մտածի, որ մի թեթև քամու հետևանքով միլիոնների վնասներ ենք կրելու, չենք մտածի, թե մեր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց հսկիչը ավել գումար կուզի ու ձմռանը ահը սրտներիս չենք մտածի, թե էլեկտրաջեռուցումները միացնենք, լարերեը կտաքանան ու «դուգա» կտա։

Դարձյալ մեր շնորհակալությունը ու երախտիքի խոսքերն ենք ուղղում այս լավ գործը սկսած ու ավարտին հասցրած ՀԷՑ-ի աշխատակիցներին»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր