211652_close_icon
views-count1162 դիտում article-date 13:11 03-09-2026

Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որի ընդունմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտեի, Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտեի։

 ՀՀ կառավարությանը ենթակա և նախարարությանը ենթակա մարմինների ցանկը կտրվի նոր խմբագրությամբ, որի արդյունքում Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից կփոխանցվեն ՀՀ կառավարության ենթակայությանը։ 

Նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև սեպտեմբերի 17-ը։

Նմանատիպ նյութեր