211652_close_icon
views-count1657 դիտում article-date 11:29 10-08-2026

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի կամրջի մոտ բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին, Եղվարդի կամրջի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Լավրենտ Հ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն, մեկ հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Սամվելյանը և Տիգրան Քեֆոյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյան, բաժնի պետի պարտականությունները կատարող Յուրա Պապյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են անչափահասների և վիրավոր կնոջ ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր