211652_close_icon

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 2410»-ը և «Mazda»-ն․ վերջինը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2431 դիտում article-date 16:37 21-07-2025
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 45-ամյա Շամս Վ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի և 24-ամյա Ռուբեն Մ․-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականը և քաղաքացիների հետ դարձի բերել շրջված ավտոմեքենան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Պետրոսյանը և Արտյոմ Սիսակյանը։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր