211652_close_icon
views-count703 դիտում article-date 10:29 27-11-2026

Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքի մարզում․ «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանության Գառնիի բաժնի համայնքային ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 13-ին թմրանյութի իրացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի 50 և 51 փողոցներում տեղադրում են թմրամիջոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները նույն օրը՝ տեղեկությունը ստուգելու նպատակով, օպերատիվ միջոցառում են կազմակերպել նշված փողոցներում, որի ժամանակ Ջրվեժի 51-րդ փողոցում նկատել են նշված ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը իջել է մեքենայից, ինչ-որ բան տեղադրել փողոցին կից պարսպի տակ, այնուհետև հեռախոսով լուսանկարել նշված վայրը։ Համայնքային ոստիկանը ծառայողական ավտոմեքենայով փակել է ճանապարհը և ավագ համայնքային ոստիկանի հետ մոտենալով նշված ավտոմեքենային՝ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել վարորդից ու ուղևորից իջնել մեքենայից, սակայն «Mercedes»-ի վարորդը սկսել է մեծ արագությամբ հետընթաց կատարել և բախվել է օգնության հասած Գառնիի բաժնի հերթապահ մասի վարորդի՝ Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սևադա Հ.-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սևադա Հ.-ն իջել է ավտոմեքենայից և փորձել կանգնեցնել վերջիններիս, սակայն «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը բռնել են նրա ձեռքերից և ավտոմեքենայով շուրջ 500 մետր քարշ տվել, ապա բաց թողել, ինչի հետևանքով վերջինը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ պարզվում են կասկածյալների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր