Որոշ անփույթ քաղաքացիների մեղքով, Արմավիրի մարզում խոտածածկ տարածքում առաջացած հրդեհի ճիրաններից հարյուրավոր արագիլներ հրաշքով փրկվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը բազմիցս անգամ հորդորել են քաղաքացիներին, որպեսզի պահպանեն հակահրդեհային կանոնները, մանավանդ ամռանը։ Մինչդեռ շատերի ուղեղին, կարծես թե, հասու չէ այդ խիստ կարևոր հորդորը, որը երբեմն ՆԳՆ-ն տեսահոլովակի տեսքով ներկայացնում է հանրությանը։
Հուլիսի 26-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Լեն տրասի» հարևանությամբ գտնվող դաշտում հրդեհ էր բռնկվել, ինչը մեծ վտանգ էր առաջացնում ոչ միայն կրակի տարածման, այլ նաև հարյուրավոր արագիլների համար։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը հավանաբար բռնկվել էր ինչ-որ պատուհաս քաղաքացու կողմից ծխախոտի նետման կամ ապակե տարա նետելու հետևանքով։ Մասնագետները միշտ բարձրաձայնում են, որ ուժեղ արևի ճառագայթները կարող են կոտրված ապակու միջոցով առաջացնել կրակ, և չի բացառվում, որ հենց այդ երկուսից մեկի գործոնով է չոր տարածքում կրակ բռնկվել, իսկ արագիլների մեծ մասը կարողացան փախչել կրակի ճիրաններից։
Այս դեպքը թող դաս լինի որոշ քաղաքացիների համար, որպեսզի լսեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հորդորները ու պահպանեն հակահրդեհային կանոնները։
Բարեբախտաբար, այս հրդեհի հետևանքով տուժածներ չկան, իսկ կրակը, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, ինքնաբերաբար մարվեց։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։