Խոշոր հրդեհ՝ Երևանում. հրշեջների ու պարեկների օպերատիվ ու գրագետ աշխատանքի արդյունքում ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան այգում կրակի ճիրաններից փրկվեցին հարյուրավոր ծառեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Բարեբախտաբար, հրշեջ-փրկարարների ու պարեկների օպեր գործողությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը բուսածածկ հատվածում ապա մարվել այն
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում, հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սոս Սերոբյանն ու կրտսեր պարեկ Էդիկ Առաքելյանը։
Հրշեջները նախ կարողացել են կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Կրակը վայրկյանական է բռնկվել, անգամ տեսանելի էր մի քանի հարյուր մետրից։ Բայց հատուկ շնորհակալություն ենք հայտնում հրշեջ-փրկարարներին ու պարեկների, ովքեր բավականին օպերատիվ ժամանեցին ու կարողացան կրակի լեզուների դեմ պայքարում հաղթել։ Եթե հրշեջներն ու պարեկները մի քիչ ուշանային, էս հատվածում ինչքան ծառ կար, վերածվելու էր մոխրի։ Իսկ թե ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել, դա թող իրավապահները պարզեն»։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։