33168 դիտում
09:47 05-04-2023
Խոշոր հրդեհ Երևանում․ հրշեջ-փրկարարների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում կրակի ճիրաններից փրկվեցին մի քանի տներ․ տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «1 Բիս» աստիճան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևքարեցի Սաքոյի փողոցի տներից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար՝ Արամ Դադոյանի, Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սոնա Երիցյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Մարտիրոսյանը։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։
Հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, նախ կանխել են կրակի տարածումը հարևանությամբ գտնվող տներ, ապա մարել են Կարինե Ստեփանյանին պատկանող տան հրդեհը։
Այրվել է 2-հարկանի տունը ամբողջությամբ, յուրաքանչյուր հարկը՝ մոտ 70 ք/մ չբնակեցված, ինչպես նաև հարևան տան բաց պատշգամբի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 2 քմ հատված։
Հրդեհը մարելուց հետո հրշեջները տեղում իրականացրել են հետհանգեցման աշխատանքներ։
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանը, Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը և հրշեջ փրկարարական աշխատանքների կենտրոնի բաժնի պետ Գագիկ Հակոբյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ «Տրանսգազ» ընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի և Երևանի ԳԳՄ տնօրեն Աստվածատրյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+