211652_close_icon
views-count3646 դիտում article-date 12:45 19-07-2026

Վրաստանում հարյուրավոր բեռնատարների հայ և օտարերկրացի վարորդներ ովքեր Հայաստան բեռներ են տեղափոխում, հայտնվել են անօգնական վիճակում և կրում են միլիոնավոր դրամների վնասներ. Նրանք պահանջում են Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից գործուն աջակցություն

Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը հարյուրից ավելի քաղաքացիների կողմից ահազանգեր է ստանում, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը՝ նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ, սատար կանգնի իրենց, քանի որ Վրաստանում իրենց նկատմամբ իրականացվում են անարդարացի գործողություններ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի վարորդներ, որոնց մեջ կան նաև օտարերկրացիներ, ասում էին.

«Ամիսներ շարունակ Չինաստանից բեռնատար մեքենաներով տարբեր տեսակի ապրանքներ ենք ներմուծում Հայաստան։ Երթուղին Ղազախստանով, Ռուսաստանով և Վրաստանով տարանցիկ ճանապարհներով է։ Վերջին ամիսներին Վրաստանում արհեստական խոչընդոտներ են ստեղծում հարյուրավոր բեռներ տեղափոխող վարորդների համար, անհարկի ուղարկում են ստուգման Գիզի մաքսային տերմինալում, որը Թբիլիսիում է, ու 10-15 օր, որոշ դեպքերում էլ՝ ավելի, է տևում։

Առանց հիմնավոր պատճառների Հայաստան չեն թողնում մուտք գործել, միայն անհեթեթ պատասխաններ ենք ստանում, թե ստուգումներ են իրականացվում։ Մինչդեռ ինչ ստուգման մասին կարող է խոսք լինել տարանցիկ երկրում։ Մենք նույնիսկ պահանջել ենք, որ կարող են սկաներ մտցնել մեքենան ու բաց թողնել, սակայն ոչ մի դրական լուծում մինչև այսօր չկա։ Միլիոնավոր դրամների վնասներ ենք կրում, բեռնատարների ամեն մի օրը կանգնելը բոլորիս վրա շատ թանկ է նստում։

Եթե ցուցաբերեն սրտացավ մոտեցում ու արհեստական խոչընդոտներ չստեղծեն, կհամոզվեն, որ բոլորի մոտ փաստաթղթերը նորմալ վիճակում են։ Թե ինչի է Վրաստանը որոշել նման կերպ վարվել մեզ հետ, դրա պատասխանը չունենք։ Պահանջում ենք Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից գործուն միջոցներ ձեռնարկի, ընդուպ կարող է կապ հաստատել Վրաստանի իր գործընկերոջ հետ, հայտարարի, որպեսզի դադարեցնեն Հայաստան եկող բեռնատարների վարորդների համար այդ արհեստական խոչընդոտներ ստեղծելը։

Եթե Էկոնոմիկայի նախարարը պիտի այս օրերին մեր կողքին չլինի, ավելի լավ է միանգամից դիմենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ու վստահ ենք, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետների մի հեռախոսազանգը խնդիրը կլուծի»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր