211652_close_icon
views-count859 դիտում article-date 17:54 09-10-2026

Բագրատաշենի անցակետում հարյուրավոր բեռնատարների հայ վարորդներ օրերով սպասում են Հայաստան մուտք գործելուն․ նրանք դժգոհում են հայկական կողմի դանդաղ աշխատանքից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն տևական ժամանակ է՝ մի քանի հարյուր բեռնատարներ չեն կարողանում Բագրատաշենի անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Բեռնատարների մեծ մասը կանգնած է վրացական կողմի ավտոկայանատեղիում, մի մասն էլ՝ հարակից տարածքներում։

Ստեղծված իրավիճակը լուրջ անհարմարություններ է պատճառում բեռնատարների վարորդներին, որոնք, երկար ճանապարհներ անցնելուց հետո, ստիպված են լինում ժամերով ու օրերով սպասել՝ շարունակելու իրենց երթուղին։ Վարորդների խոսքով՝ նման ուշացումների պատճառները հստակ չեն ներկայացվում, ինչն էլ ավելի է մեծացնում նրանց դժգոհությունը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներից մեկն ասաց․

«Հազարավոր կիլոմետրեր անցնում ենք, գնում-գալիս, բայց հետո կանգնում ենք նման իրավիճակի առաջ։ Վրացական բեռնատարներն արագ մտնում են մեր երկիր, հետո դուրս գալիս, իսկ մենք օրերով այստեղ կանգնած ենք։ Ասում են՝ հայկական կողմը դանդաղ է աշխատում, բայց մեկ է՝ չենք հասկանում՝ որն է պատճառը»։

Վարորդները հույս ունեն, որ խնդիրը հնարավորինս արագ կկարգավորվի, և իրենք կկարողանան առանց նման երկարատև սպասումների մուտք գործել Հայաստան ու շարունակել իրենց աշխատանքը։

Թե ինչով է պայմանավորված Բագրատաշենի անցակետում ստեղծված իրավիճակը և ինչ քայլեր են ձեռնարկվում բեռնատարների կուտակումը վերացնելու ուղղությամբ, առայժմ հայտնի չէ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից