211652_close_icon
views-count14291 դիտում article-date 20:50 15-08-2024

Արտակարգ իրավիճակ՝ Բագրատաշենի անցակետում․ վրացական կողմում բեռնատարների հարյուրավոր վարորդներ օրերով սպասում են, որ հայկական «տամոժնիկները» աշխատեն, որ իրենք կարողանան մուտք գործել Հայաստան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է բեռնատարների վարորդները հայտնվել են անելանելի իրավիճակում։ Բանն այն է, որ օրերով կանգնած են խցանումների մեջ վրացական Սադախլո գյուղում, քանի որ հայկական անցակետի աշխատակիցները դանդաղ են աշխատում և իրենք չեն կարողանում մուտք գործել Հայաստան։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներից 34-ամյա Արսեն Աբրահամյանը ասաց․ «Վրացական «տամոժնիկներ»-ը պարապությունից «սեմուչկա են չրթում»։ Ասում են թողեք ձերոնք աշխատեն, գնացեք։ Մեր մոտ իրենց պատրուլի մի քանի էկիպաժ ծառայություն են կատարում ու իրենք էլ են ասում, որ արդեն հոգնել են, քանի որ իրենց գործը թողած մեր անվտանգությունն են ապահովում»։

Ա․ Աբրահամյանը վարորդների անունից հույս հայտնեց, որ իրավասու կառույցների ներկայացուցիչները հետևողական կլինեն ու այս հարցը այլևս չի բարձրանա, իսկ իրենք ժամանակին կհասնեն իրենց ընտանիքներին։ 

 Լուսանկարները՝ SHAMSHYAN.com-ի ընթերցողների

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր