Պայթյուն-փլուզում ՝ Վանաձորի «King» գազաբենզալցակայանում. կա վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարները, Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, պարեկներն ու համայնքային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, իսկ պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Վանաձորում հայտնի «King» գազաբենզալցակայանում, որը վանաձորցիների ամենավստահելի լցակայաններից է, քանի որ գները մատչելի են, որակը` բարձր։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պալյանի գլխավորությամբ։
Այս պահին հրշեջ-փրկարարները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ գնահատելու պայթյունի պատճառած վնասների ծավալը։
Տեղում պարզվել է որ պայթյունի հետևանքով վնասվել է «Kia Forte» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, վիրավորի ինքնությունը և վնասված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները ու տեսանյութը ` Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։