211652_close_icon

Փլուզում՝ Երևանում. Շենգավիթում 3-հարկանի շենքի տանիքը փլուզվել է հյուրասենյակի վրա. ըստ բնակարանի տիրոջ՝ օպերատիվ են գործել փրկարարները, համայնքային ոստիկանները, շտապօգնության բժիշկներն ու թաղապետարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count22895 դիտում article-date 21:43 10-06-2025
Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում առաստաղի փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիների օգնությամբ փլատակի տակից բնակչին դուրս են բերել։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգո Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նշված 3-հարկանի շենքի նշված բնակարանի բաղդադե առաստաղը փլուզվել է՝ լցվելով ողջ հյուրասենյակի մեջ։

Այս պահին համատիրության, Շենգավիթի թաղապետարանի և բնակարանի սեփականատիրոջ հարազատներով  բնակարանը մաքրում են, հեռացնում են կարելի է ասել մի քանի բեռնատար քարերը։

Արդյոք քաղաքապետարանը կամ Շենգավիթի թաղապետարանը օգնության ձեռք կմեկնե՞ն բնակչին, դեռևս անհայտ է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր