1945 դիտում
12:50 19-01-2025
Հրդեհ՝ Վանաձորի կոշիկի վերանորոգման կրպակներից մեկում. բնակիչներն ասում էին՝ եթե հրշեջները ժամանակին չգային, կրակը տարածվելու էր մի քանի կրպակների ուղղությամբ. օպերատիվ են գործել նաև պարեկներն ու համայնքային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ կրպակ է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը և մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է կոշիկի վերանորոգման կրպակը։
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Ճիշտ է, մենք ինչքան հնարավոր է փորձում էինք կրակի տարածումը կանխել, բայց այն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցրեցին Վանաձորի հրշեջ-փրկարարները, որոնց շնորհիվ էլ կրակը չտարածվեց, հակառակ դեպքում կողքի կրպակներն էլ «ադի-բուդիի» նման ճտճտալով վառվելու էին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+