211652_close_icon
views-count2329 դիտում article-date 20:54 02-06-2026

Արտակարգ դեպք՝ բարի ավարտով՝ Երևանում․ թիվ 38 մանկապարտեզի կոլեկտիվը, 4-ամյա տղայի հարազատներն ու Մաշտոցի համայնքային ոստիկանները 3,5 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերեցին որոնվող երեխային․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մոտ երեք ու կես ժամ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 38 մանկապարտեզի 4-ամյա տղա սանը մանկապարտեզի տարածքից, ըստ ծնողի հայտնածի, կորել էր։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնողները, նրանց բարեկամները, մանկապարտեզի ամբողջ կոլեկտիվը, ինչպես նաև մանկապարտեզի սաների մեծ թվով ծնողներ և ՀՀ ներքին գրոծերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, մանկապարտեզի, դրան հարակից մոտ 1-2 կմ-ոց շառավղով տարածքում որոնողական աշխատանքներ են կատարել ու մոտ 3,5 ժամ անց երեխային հայտնաբերել են իրեն տանց հարակից տարածքում։

Երեխայի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց շնորհակալությունն էին հայտնում մանկապարտեզի կոլեկտիվին, սրտացավ քաղաքացիներին և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին։ Քիչ առաջ երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր