Արտառոց ու բարի դեպք՝ Երևանում․ Երևանի 103 շտապօգնության բժիշկներն ու ժողովրդին հայտնի Ռազմիկ Աբրահամյանի ծննդատան բժիշկները, պարեկներն ու Մաշտոցի համայնքային ոստիկանները փրկել են ծննդկանի ու նրա նորածին տղայի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 14-ն, արտառոց ու բարի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի բնակարաններից մեկը, որտեղ պարզվում է՝ ծննդկանը տղա երեխա է լույս աշխարհ բերել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում շտապօգնության բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ծննդկանի ու նորածնին, ապա տեղափոխել են Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»՝ ժողովրդին հայտնի Ռազմիկ Աբրահամյանի ծննդատուն։
Ֆոտոլրագրողը հայտնում է շտապօգնության բժիշկներին մեծ օգնություն են ցուցաբերել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ոստիկանները, ովքեր կարողացել են խցանված ճանապարհները բացել, ինչն ավելի է հեշտացրել շտապօգնության ավտոմեքենայի մոտենալը ծննդատուն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։