Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանում համայնքային ու քրեական ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու գյուղի բնակիչները մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող 6-ամյա 2 տղաներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում 3 ժամից ավելի է՝ որոնում են գյուղի երեխաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և այդ գյուղի բնակիչները որոնում են տղա երեխաներ Ա․-ին և Մ․-ին։
Որոնողական աշխատանքներին միացել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Սանթուր Դուրգարյանի հանձնարարականով քրեական ոստիկանները։
Գյուղ են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտ 10 փրկարարներ։
Երեխաների որոնողական աշխատանքներին միացել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիսկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Որոնողական աշխատանքներին միացել են նույն վաշտի պարեկներ Ամուր Գալստյանն ու Հայրապետ Հայրապետյանը ինչպես նաև ամբողջ գյուղի բնակիչները։
Սևանի համայնքային ոստիկանները, Գեղարքունիքի քրեական ոստիկանները, պարեկներն ու փրկարարները մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են իրականացրել տարբեր հատվածներում, և ժամը 20։10-ի սահմաններում փրկարարներն ու պարեկները երեխաներին ողջ և առողջ հայտնաբերել են գյուղի մանկապարտեզի ննջասենյակներից մեկում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոնվող երեխաները հորեղբոր տղաներ են։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։