211652_close_icon
views-count586 դիտում article-date 23:20 26-05-2026

Նեթանյահուն հայտարարել է Լիբանանում ռազմական գործողության ընդլայնման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի պաշտպանության բանակն ընդլայնում է ռազմական գործողությունը Լիբանանի հարավում՝ իր վերահսկողության տակ վերցնելով ռազմավարական շրջաններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Նեթանյահուն հայտնել է անվտանգության հարցերով կաբինետի նիստի ընթացքում։

«Իմ հանձնարարականի համաձայն՝ մենք ընդլանում ենք գործողությունը Լիբանանում։ ՑԱԽԱԼ-ը տեղում խոշոր ուժերով է գործում և գրավում է ռազմավարական շրջաններ։ Մենք ամրացնում ենք անվտանգային գոտին՝ Իսրայելի հյուսիսի բնակիչների պաշտպանության համար»,- նշել է Իսրայելի վարչապետը։

Նմանատիպ նյութեր