211652_close_icon

Սա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահուն՝ Գազայի հատվածում նոր գործողության մասին

views-count655 դիտում article-date 14:22 19-03-2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Գազայի հատվածում ավելի քան 400 մարդու կյանք խլած իսրայելական հարվածները, ասել է, որ սա դեռ միայն սկիզբն է: Այս մասին գրում է apnews.com-ը:

Նեթանյահուն նախօրեին հրամայել է հարվածներ հասցնել այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է մնացած պատանդների կեսին ազատելու Իսրայելի պահանջները՝ որպես հրադադարի երկարաձգման նախապայման։

Նեթանյահուն ասել է, որ այս հարձակումը «միայն սկիզբն է», և որ Իսրայելը կշարունակի առաջ գնալ, մինչև հասնի իր բոլոր պատերազմական նպատակներին՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին և ազատել բոլոր պատանդներին, որոնք պահվում էին խմբավորման մոտ:

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ առնվազն վեց բարձրաստիճան պաշտոնյաներ սպանվել են երեքշաբթի տեղի ունեցած հարվածների հետևանքով: Սպիտակ տունը հայտնել է, որ հարվածների հարցով Իսրայելը խորհրդակցել է Վաշինգտոնի հետ և աջակցություն հայտնել այդ գործողություններին:

Նմանատիպ նյութեր