211652_close_icon

Նեթանյահուն Գшզայում պшտերшզմի ընդլայնման առնչությամբ հրավիրել է անվտանգության հարցերով խորհրդակցություն

views-count490 դիտում article-date 19:45 07-08-2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի նախարարների փոքր խմբի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում ավելի շատ տարածքներ վերահսկողության տակ վերցնելու զինվորականների ծրագրերը: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: 

Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախորդ օրը հայտարարել է, որ զինվորականները կկատարեն կառավարության որոշումները մինչև պատերազմական բոլոր նպատակներին հասնելը:
ՄԱԿ-ը Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման մասին հաղորդագրություններն անվանել է «խիստ մտահոգիչ»: 

Ավելի վաղ The Jerusalem Post-ը, հղում անելով աղբյուրների, գրել էր, որ Իսրայելի իշխանությունները պատրաստվում են հավանություն տալ Գազայի հատվածում հետագա մարտական գործողությունների՝ հինգ ամսվա համար նախանշված պլանին, որով նախատեսվում է պաղեստինյան անկլավի տարածքի ևս մի մասի գրավում: 

Նմանատիպ նյութեր