211652_close_icon
views-count1468 դիտում article-date 12:57 25-05-2026

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզ․ վարորդները շնորհակալություն էին հայտնում Կոտայքի պարեկներին, «քաղցր խոսքեր» ուղղում ԱՊՊԱ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ու եթե ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները օպերատիվ չգործեին, ապա Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտից խցանումը, որը հասնում էր մինչև Արագածոտնի մարզ, ժամեր կտևեր։ Բախվել էին 3 տրանսպորտային միջոցներ ու վարորդները սպասում էին, թե երբ կժամանեն մեծն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ի վերջո պարեկները վթարը ձևակերպեցին, ինչից հետո երթևեկությունը վերականգնվեց։

Իսկ վարորդները կապ էին հաստատել իրենց ԱՊՊԱ-ների հետ ու ստացել էին պատասխան, թե «կմոտենանք, չթողնեք ավտոմեքենաները տեղաշարժեն», իսկ հետո էլ թե «մենք չենք մոտենա, դուք նկարեք, նկարները կուղարկեք մեզ, իսկ հետո էլ պարեկների նկարածները մենք կուզենք»։ ԱՊՊԱ-ի կողմից լրիվ մանկապարտեզ։

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ընթացքում խցանման մեջ հայտնված վարորդները շնորհակալական խոսքեր էին ուղղում պարեկներին, իսկ ԱՊՊԱ-ին «քաղցր խոսքեր» էին ուղղում։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր